Մումբայում շենքի փլուզման հետևանքով ավելի քան 40 մարդ մնացել է փլատակների տակ, կան զոհեր

14:08   16 Հուլիս 2019    259

Հնդկաստանի արևմտյան մասում գտնվող Մումբայ քաղաքում չորսհարկանի բնակելի շենք է փլվել, ինչի հետևանքով, բնակարանային ապահովության նախարար Ռադհակրիշնա Վիկհե Պատիլի հաղորդմամբ, 13 մարդ է զոհվել, ավելի քան 40-ը մնացել են փլատակների տակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փլուզման պատճառները դեռևս հայտնի չեն: Դեպքի վայրում ոստիկանության և արտակարգ ծառայությունների աշխատակիցներ են աշխատում, ներկա պահի դրությամբ հաջողվել է փրկել 5 հոգու:

Ականատեսների խոսքով՝ փլուզված շենքը 90-100 տարվա հնության է եղել:

Հայտնի է, որ սա Հնդկաստանում այս ամիս փլուզման արդեն 2-րդ դեպքն է: Մայիս ամսին Մումբայում 499 շենք վթարային էր որակվել՝ հնության և անվտանգության կանոնների ոչ պատշաճ պահպանման պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները