ԱՄՆ-ում iPhone-ն այրվել է երեխայի ձեռքերում. VIDEO

21:05   18 Հուլիս 2019    308

ԱՄՆ-ում iPhone 6 հեռախոսը այրվել է երեխայի ձեռքերում: Աղջիկը այդ ժամանակ YouTube-ով տեսանյութ էր դիտում, երբ հանկարծ հեռախոսը սկսել է այրվել:

Ամբողջապես վնասվել է հեռախոսի մարտկոցը, այրվել է այն ծածկոցը, որի վրա աղջիկը հասցրել է նետել հեռախոսը:

Աղջկա մայրը դիմել է Apple-ի աջակցման ծառայությանը և ընկերության սպասարկման կենտրոն։

Կնոջը նոր հեռախոս են տվել և խոստացել են պարզել՝ ինչն է եղել բռնկման պատճառը։



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները