Պեսկովը հավաստել Է, որ կատարվում Է հոկտեմբերին Հունգարիա Պուտինի այցի նախապարաստությունը

15:07   16 Հուլիս 2019    228

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստել Է, որ հոկտեմբերին Պուտինի այցը Հունգարիա պատրաստվում Է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Իրոք, այդ այցի նախապատրաստությունը տարվում Է»,- ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով Հունգարիայի զանգվածային լրատվամիջոցների հրապարակումը, որոնք հաղորդել են, որ Ռուսաստանի ղեկավարը կարող Է Բուդապեշտ այցելել հոկտեմբերի 30-ին:

Ինչպես հուլիսի 16-ին հայտնել Է Nռpszava թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ, այցի ժամանակ Բուդապեշտում սպասվում են բանակցություններ Պուտինի եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջեւ: Կողմերը մտադիր են քննարկել գազի մատարարումների հարցը, համագործակցությունն ատոմային Էներգետիկայի ոլորտում:

Պուտինը եւ Օրբանն ամեն տարի անցկացնում են երկկողմ բանակցություններ: 2018 թվականի սեպտեմբերին նրանք հանդիպել են Մոսկվայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները