Թուրքմենստանի նախագահն ավարտին է հասցրել խոտաբույսերի մասին գրքի 11-րդ հատորը

16:05   16 Հուլիս 2019    358

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր արձակուրդի առաջին օրը նվիրել է ստեղծագործական գործունեությանը և ավարտին է հասցրել խոտաբույսերի մասին գրքի 11-րդ հատորը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ տեղական լրատվամիջոցներին հղումով:

Հաղորդվում է, որ Բերդիմուհամեդովը զբաղվել է գրքի վերջնական խմբագրման աշխատանքներով՝ ճշգրտումներ, հստակեցումներ և լրացումներ անելով, որից հետո գիրքը տպագրության է հանձնել:

Աղբյուրը նշում է, որ նախագահի բազմահատոր աշխատանքի շնորհիվ երկրի բնակիչները հնարավորություն կունենան բազմաթիվ բուժիչ թուրմեր պատրաստելու:

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Թուրքմենստանը նախագահում է 2006 թվականի վերջից։ Նա ավելի քան 50 գիրք է հեղինակել: Մարտին Թուրքմենստանի մայրաքաղաքի դպրոցների աշակերտներին պարտավորեցրել էին ձեռք բերել Բերդիմուհամեդովի գրքերը և հանձնել ուսումնական հաստատությանը, որոնք ցուցադրվելու են նախագահական գրքերի հատուկ ցուցահանդեսների շրջանակներում: Մայրաքաղաքի յուրաքանչյուր ուսումնական հաստատություն պարտավոր կլինի նման ցուցահանդես կազմակերպել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքմենստան  


Վերնագիրի այլ պիտակները