Իրանը գրավել է Միացյալ Արաբական Էմիրություններին պատկանող նավթատար նավ. CNN

16:23   16 Հուլիս 2019    384

Միացյալ Արաբական Էմիրություններին պատկանող նավթատար նավը, ենթադրաբար, գրավվել է իրանցի զինվորականների կողմից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է CNN-ը` ամերիկյան հետախուզությունում իր աղբյուրներին հղումով:

Լրագրող Բարբարա Սթարի տվյալներով` նավը եղել է Պանամայի դրոշի ներքո, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտական մոտորանավերն ուժով ստիպել են նավի անձնակազմին` փոխել ուղղությունը և մտնել Իրանի տարածքային ջրեր: Դա տեղի է ունեցել հանգստյան օրերին: Էմիրությունների կողմից արձագանք դեռ չի եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները