Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստիների են առևանգել

16:54   16 Հուլիս 2019    223

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Թուրքական ԶԼՄ-ներին, Կամերունից դեպի Կոտ դը Իվուար ուղևորվող թուրքական բեռնատար նավը Նիգերիայի առափնյա շրջաններում հարձակման է ենթարկվել նիգերիացի զինված ծովահենների կողմից, որոնք առևանգել են 10 թուրք նավաստիների:

Նավի սեփականատեր համարվող «Քադըօղլու» ընկերության տարածած տեղեկատվության համաձայն՝ վիրավորներ և զոհեր չկան: Աշխատանքներ են իրականացվում թուրք նավաստիներին փրկելու ուղղությամբ:

Ըստ ընկերության տվյալների՝ ծովահենները վնաս են հասցրել նավի կապի և նավարկության սարքերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիգերիա  


Վերնագիրի այլ պիտակները