Նշվում է, որ դա տեղի է ունեցել Մոլդովայի վարչապետ Մայա Սանդուի հետ հանդիպման ժամանակ։
Աղբյուրը մանրամասնում է, որ պաշտոնյաները երկու երկրների օրհներգերը լսել են առանց ոտքի կանգնելու:
Ընդ որում՝ սա երկրորդ դեպքն է, երբ Մերկելը նստած է ունկնդրում օրհներգը: Նախորդ անգամ նա օրհներգը նստած էր ունկնդրել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ հանդիպման ժամանակ:
Աղբյուրը հաղորդում է, որ դրա պատճառը Մերկելի առողջության վատթարացումն է և ցնցման հնարավոր նոպայի սպառնալիքը, որը կանցլերն արդեն մի քանի անգամ ունեցել է պաշտոնական միջոցառումների ժամանակ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Անգելա-Մերկել