Խամենեին խոստացել է, որ Իրանը կպատասխանի Լոնդոնին

17:26   16 Հուլիս 2019    262

Թեհրանը ձեռքները ծալած չի նստի` կապված Ջիբրալթարի իշխանությունների կողմից Grace 1 իրանական նավթատար նավի ձերբակալության հետ, և Լոնդոնին պատասխան կտա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:

«Անհավատ Բրիտանիան ծովահենության է դիմել և գողացել մեր նավը: Իրանի Հանրապետությունը և հավատով մարդիկ այդ վատ քայլն անպատասխան չեն թողնի»,- ասել է նա:

Ջիբրալթարում բրիտանական իշխանությունները ձերբակալել են նավթատար նավ, որը հում նավթ էր տեղափոխում Սիրիա: Ըստ Ջիբրալթարի վարչապետ Ֆաբիան Պիկարդոյի` տեղեկություն է եղել, որ Grace 1 նավը գործել է` Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցների խախտելով: Իրանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Բրիտանիային և պահանջել ազատ արձակել նավը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին սպառնացել է Բրիտանիային հետևանքներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները