Ասանժին չեն հանձնի այնպիսի երկրի, որտեղ մահապատիժ կա

17:34   16 Հուլիս 2019    259

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը խոստացել է, որ Wikileaks-ի հիմնադիր, իրենց երկրում կալանավորված Ջուլիան Ասանժը չի արտահանձնվի այնպիսի երկրի, որն ունի մահապատիժ պատժատեսակ։

Այս դիրքորոշումը հնչեցրել է Բրիտանիայի ԱԳ նախարարի տեղակալ Ալան Դանքանը։

«WikiLeaks-ի հիմնադիրը չի հանձնվի որևէ երկրի, որտեղ գործում է մահապատիժը։ Այդպիսի համաձայնություն ձեռք է բերվել երկու կողմերի (Բրիտանիայի և Էկվադորի) միջև», – հայտարարել է փոխնախարարը։

Այս պայմաններում բացառվում է Ասանժի արտահանձնումը Միացյալ Նահանգներ, որտեղ որոշ նահանգներում շարունակում է գործել մահապատիժը։ Ասանժին հետապնդող մյուս երկիրը Շվեդիան է, որտեղ մահապատիժ չի գործում, քանի որ երկիրը ԵՄ անդամ է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ասանժ  


Վերնագիրի այլ պիտակները