Բոսնիան ու Հերցեգովինան հրաժարվել են մասնակցել «Եվրատեսիլ-2020»-ին

17:43   16 Հուլիս 2019    265

Բոսնիան եւ Հերցեգովինան հրաժարվել են մասնակցել «Եվրատեսիլ -2020» համաեվրոպական երգի մրցույթ-փառատոնին, որը տեղի կունենա Նիդերլանդներում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է BHRT-ն։

Բանն այն է, որ այդ երկրի հանրային հեռարձակողը մեծ պարտքեր ունի Եվրոպական հեռարձակողների միությանը, որը դեռ մարված չէ ու արդեն չորս տարի է, ինչ դրա պատճառով նախկին հարավսլավական այս երկրի բնակիչները զրկված են «Եվրատեսիլից»։

Այս տարի էլ ազգային հեռարձակողի ֆինանսական վիճակը կայուն չէ, ինչը նշանակում է, որ պարտքերը չեն մարվի ու 2020 թվականին էլ չեն մասնակցի «Եվրատեսիլին»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրատեսիլ-2020  


Վերնագիրի այլ պիտակները