Գիտնականները սպիտակ գաճաճ աստղերի նոր տեսակ են հայտնաբերել

20:35   16 Հուլիս 2019    203

Աստղագետների խումբն արտասովոր սպիտակ գաճաճ աստղ (LP 40−365) է հայտնաբերել, որը կարողացրել է հաղթահարել Գերնոր աստղի պայթյունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հետազոտության հեղինակների կարծիքով՝ այդ երկնային մարմինը «մասնակիորեն այրված աստղային մնացորդ է» համարվում: Չափսերով և պայծառությամբ այն սովորականից փոքր է և, ենթադրաբար, ձևավորվել է Գերնոր աստղի՝ միջինից ծացր հզորությամբ առկայծման արդյունքում:

Այդ «անոմալ» սպիտակ գաճաճ աստղը կարող է միակը չլինել: Օգտագործելով Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերական աստղադիտակի տվյալները՝ հետազոտության հեղինակները երեք հավելյալ աստղ են հայտնաբերել գալակտիկայի այլ հատվածներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները