Չինաստանը հերքել է Թրամփի պնդումները

21:02   16 Հուլիս 2019    152

Չինաստանը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ենթադրությունն այն մասին, թե Պեկինին պետք է առեւտրային գործարքը Վաշինգտոնի հետ Չինաստանի տնտեսության աճի դանդաղման պատճառով։

Պեկինը տեղեկացրել է, որ դա «լիովին հակասում է իրականությանը», եւ որ երկու երկրները ցանկանում են հասնել համաձայնության, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանն ասել է, որ, հաշվի առնելով գլոբալ տնտեսական անորոշությունը եւ համաշխարհային տնտեսության աճի դանդաղումը, Չինաստանի ՀՆԱ աճի տեմպերն առաջին կիսամյակում վատ չեն եղել եւ համապատասխանել են արտաքին սպասումներին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները