Փհենյանում կարող են չեղարկել միջուկային եւ հրթիռային փորձարկումների մորատորիումը

21:36   16 Հուլիս 2019    185

Հյուսիսային Կորեայում կարծում են, որ կարող են չեղարկել միջուկային եւ հրթիռային փորձարկումների մորատորիումը՝ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զորավարժությունների պատճառով, որը Փհենյանը հնարավոր ներխուժման նախապատրաստություն է անվանում:

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ը նման հայտարարություն է տարածել միջուկային բանակցություններում առաջացած փակուղու ֆոնին՝ չնայած նրան, որ կորեական սահմանին ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների վերջին հանդիպումը հույս ներշնչեց, որ բանակցությունները կվերսկսվեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները