Անգելա Մերկելը պետք է բուժզննման ենթարկվի. Բունդեսթագի պատգամավոր

21:46   16 Հուլիս 2019    212

Գերմանիայում անընդհատ ցնցվող կանցլերին սկսել են կասկածել ալկոհոլիզմի մեջ։

Այս մասին ասել է Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավոր Պետր Բիստրոնը, տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Նրա խոսքով՝ Գերմանիայի բնակիչներն ամենուրեք քննարկում են Մերկելի մշտական դողը։ Նրանց կարծիքով՝ դա, հավանաբար, ալկոհոլիզմի նշան է։

«Իսկ գուցե անգամ Պարկինսոնի հիվանդության»,- ավելացրել է Բիստրոնը։

Պատգամավորը խորհուրդ է տվել կանցլերին զբաղվել առողջությամբ, քանի որ հանրության առջեւ նրա ցնցումներն արդեն երեք անգամ ի ցույց են դրվել։ Բացի այդ, նա ընդգծել է, որ Մերկելը պետք է նաեւ բուժզննում անցնի։

«Բունդեսթագում, ինչպես եւ ամբողջ գերմանական հասարակությունում, լուրեր են պտտվում, իբր, «կանցլերի դողը» ալկոհոլիզմի նշան է, իսկ գուցե անգամ Պարկինսոնի հիվանդության։

Բայց եւ այնպես, Մերկելը պետք է բուժզննման ենթարկվի գոնե այն բանի համար, որպեսզի հասկանա, թե ինչ հետեւանքների կարող է բախվել տիկին կանցլերը (նրա հետ միասին եւ ամբողջ երկիրը), եթե հիվանդությունը խորանա,- համոզված է Բիստրոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները