ԱՄՆ-ն կրակի հետ է խաղում․ Զարիֆ

09:06   17 Հուլիս 2019    404

Իրանը կարող է վերանայել ուրանի հարստացման իր որոշումը մի քանի ժամում։

Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը՝ ամերիկյան NBC.ալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այն հարցին, թե Իրանն ունի մտավախություն, որ կրակի հետ է խաղում, Զարիֆը պատասխանել է, որ ավելի շուտ ԱՄՆ-ն է խաղում կրակի հետ, դուրս գալով միջուկային գործարքից։ «Մենք ունեինք համաձայնագիր, որը սահմանում էր նաեւ, թե ինչ միջոցառումներ կարվեն, եթե կողմերից մեկը խախտի համաձայնագիրը։ Մենք հանգիստ կարող ենք դադարեցնել մասնակի կերպով՝ համաձայնագրի կատարումը մեր կողմից»,- ասել է Զարիֆը։

Իրանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ նկատել է, որ անձամբ Թրամփը պատերազմ չի ուզում, սակայն նրա շրջապատում դեմ չէին լինի դրան։ Զարիֆը նկատել է նաեւ, որ Թրամփը ճնշման տակ է, սակայն չեն կարողանա ազդել նրա որոշման վրա եւ ողջամտությունը կհաղթի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները