Գերմանիայի ֆինանսների նախարարը մտահոգված է կրիպտոարժույթների կապակցությամբ

09:13   17 Հուլիս 2019    271

Կարգավորիչները պետք է ապահովեն, որ կրիպտոարժույթները, այդ թվում՝ Facebook-ի կողմից թողարկվող Libra-ն, սպառնալիք չներկայացնեն ֆինանսական կայունության եւ սպառողների անձնական տվյալների համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը:

«Արժույթի թողարկումը չի պատկանում մասնավոր ընկերությանը, քանի որ դա պետական ինքնիշխանության առանցքային տարր է: Եվրագոտում եվրոն մնում է միակ օրինական վճարային միջոցը»,- ասել է Շոլցը Ֆրանսիայում G7-ի հանդիպման նախաշեմին:

Նա նշել է, որ Բեռլինը համակարգում է միջազգային մակարդակում ֆինանսական կայունության ապահովման, սպառողների պաշտպանության, փողերի լվացման ու ֆինանսական ահաբեկչության դեմ իր ջանքերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները