Մարսի գաղութացմանը խոչընդոտում է քաղաքականությունը

09:29   17 Հուլիս 2019    310

Մարսի գաղութացմանը խոչընդոտում է ոչ թե տեխնիկական ռիսկը, այլ քաղաքականությունը:

Այս մասին հայտարարել է NASA-ի ադմինիստրատոր Ջիմ Բրիդենստայնը, հաղորդում է Americaru-ն:

Նրա խոսքով՝ տիեզերական գործակալությունը փորձել է տիեզերագնացներին Լուսին եւ Մարս վերադարձնել 1990-ական եւ 2000-ական թթ., սակայն ծրագրերը շատ ժամանակ եւ գումար են պահանջել: Գլխավոր պատճառը եղել է հենց քաղաքական հարցը:

«Մենք արդեն Մարսի եւ Լուսնի վրա կլինեինք, եթե չլիներ քաղաքական ռիսկը: Այն նվազեցնելու համար Մարսի ծրագրի համար վերջին բյուջետային հայտը կրճատվել է մինչեւ 5 տարի»,- ասել է Բրիդենստայնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մարս   NASA  


Վերնագիրի այլ պիտակները