Ուրսուլա ֆոն դեր Լյաենը Եվրահանձնաժողովի նոր նախագահ է նշանակվել

09:36   17 Հուլիս 2019    279

Եվրախորհրդարանն առաջիկա հինգ տարիների համար Եվրահանձնաժողովի նոր նախագահ է նշանակվել Ուրսուլա ֆոն դեր Լյաենին:

Թեկնածությունը հաստատվել է երկար ու բարդ քննարկումներից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Եվրահանձնաժողովի ներկայիս ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի լիազորություններն ավարտվում են հոկտեմբերի վերջին: Ուրսուլա ֆոն դեր Լյաենը կզբաղեցնի Եվրամիության գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարի աթոռը:

Եվրոպական քաղաքականության ուսումնասիրության կենտրոնի զեկույցում բազմաթիվ քննադատություն է հնչել, կապված Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Ուրսուլա ֆոն դեր Լյաենի թեկնածության առաջադրման հետ, այդ թվում նաև անձնական իրավասությունների մասով:

Եվրախորհրդարանի պատգամավորները նաև քննադատել էին հենց թեկնածուի ընտրությունը, քանի որ ԵՄ անդամ պետությունների ղեկավարները մերժել էին ԵԽ առաջատար կուսակցությունների ներկայացուցիչների առաջադրման ընթացակարգը:

Ուրսուլա ֆոն դեր Լյաենը 2013 թ.-ին դարձել է Գերմանիայի առաջին կին պաշտպանության նախարարը: Նախօրեին նա հայտարարել էր իր հրաժարականի մասին, անկախ Եվրախորհրդարանի քվեարկության արդյունքներից: Ուրսուլա ֆոն դեր Լյաենը դարձավ նաև Եվրահանձնաժողովի առաջին կին ղեկավարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուրսուլա-ֆոն-դեր-Լյաեն   Եվրահանձնաժողով  


Վերնագիրի այլ պիտակները