Թրամփը գովել Է հանրապետականներին ռասիզմի մասին բանաձեւի քվեարկությանը դրսեւորած միասնության համար

10:43   17 Հուլիս 2019    238

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Հարապետական կուսակցությունը միասնություն Է դրսեւորվել՝ քվեարկելով այն բանաձեւի դեմ, որը դատապարտում Է իր արտահայտությունները Դեմոկրատական կուսակցության առաջադիմական թեւի չորս կանանց հասցեին:

«Ի՜նչ հիանալի Էր տեսնել, թե որքան միասնական Էր Հանրապետական կուսակցությունն այն հայտարարույունների առիթով այսօրվա քվեարկության ժամանակ, որոնք ես արել Էի Դեմոկրատական կուսակցության չորս կոնգրեսվումնների վերաբերյալ»,- հուլիսի 16-ին գրել Է Թրամփը Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել Էր բանաձեւ, որը դատապարտում Է Թրամփի «ռասիստական արտահայտությունները»: Դրա օգտին արտահայտվել Է 240 կոնգրեսական, 187-ը քվեարկել Է դեմ:

Օրենսդիրների դիրքորոշումներն ամբողջությամբ վերցված տարբերվել են կախված Դեմոկրատական կամ Հանրապետական կուսակցությունների պատկանելությունից: Բանաձեւի դեմ բոլոր ձայները տրվել են բացառապես հանրապետականների կողմից, նրանցից սոսկ չորսն Է պաշտպանել այն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները