Իրանը փորձել է օգնություն ցույց տալ Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող նավթատար նավին. պարզաբանում

10:51   17 Հուլիս 2019    264

Իրանն օգնել է օտարերկրյա նավթատար նավին հասնել իր տարածքային ջրեր` անձնակազմին օգնություն ցուցաբերելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

Նրա խոսքով` նավը օգնության կարիք ուներ տեխնիկական անսարքության պատճառով:

Նավթատար նավը կգտնվի Իրանի տարածքային ջրերում մինչև անսարքության վերացումը:

Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Իրանի զինվորականները գրավել են ԱՄԷ-ին պատկանող նավ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները