Սպիտակ տանը կախել են Կիմ Չեն Ընի և Դոնալդ Թրամփի նոր պատմական լուսանկարը

11:18   17 Հուլիս 2019    233

Անցյալ ամիս Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև կայացած պատմական հանդիպման լուսանկարը Սպիտակ տանը վերջերս հայտնված չորս նոր լուսանկարներից մեկն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Bloomberg-ի թղթակիցը Twitter-ում հրապարակել է Թրամփի և Կիմ Չեն Ընի լուսանկարը, որը կախված է Սպիտակ տան արևմտյան թևում:

Լուսանկարում ապառազմականացված գոտում կանգնած առաջնորդները գլխիկոր են, և Թրամփը պատմության մեջ առաջին անգամ հատում է ապառազմականացված գոտին:

Թրամփի և Կիմ Չեն Ընի լուսանկարի կողքին պատկերված է նախագահը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-ի և արքայազն Չարլզի հետ, մինչդեռ մեկ այլ լուսանկարում Թրամփն ապառազմականացված գոտում կանգնած է զինվորների հետ:

Մեկ այլ լուսանկարում Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հետևում է ռազմաօդային շքերթին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կիմ-Չեն-Ըն   Դոնալդ-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները