20 մլն երեխաներ պաշտպանված չեն կարմրուկի եւ դիֆթերիայի դեմ պատվաստանյութերով. ՄԱԿ

12:08   17 Հուլիս 2019    567

ՄԱԿ-ն անհանգստացած Է տեսանելի առաջընթարի բացակայությունից վերջին տարիներին աշխարհում երեխաների իմունացման հարցում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)՝ Ժնեւում հրապարակված զեկույցի համաձայն՝ 2018 թվականին Երկիր մոլորակի 20 միլիոն պատանի բնակիչներ, այսինքն՝ յուրաքանչյուր տասներորդը, չեն պատվաստվել այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիստք են կարմրուկը եւ դիֆթերիան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Զեկույցում ընդգծված Է, որ դիֆթերիայի, պրկախտի եւ կապույտ հազի դեմ պատվաստանյութի երեք դոզայով եւ կարմրուկի պատվաստանյութի մեկ դոզայով ընդգրկման ցուցանիշը մնում Է շուրջ 86 տոկոսի մակարդակում»: «Դա բարձր, բայց անբավարար ցուցանիշ Է»,- արձանագրում են փորձագետները՝ հիշեցնելով, որ «պատվաստանյութերի միջոցով կանխարգելման ենթարկվող հիվանդությունների բռնկումներից պաշտպանության համար անհրաժեշտ Է հասնել պատվաստումների 95-տոկոսանոց ընդգրկման գլոբալ մակարդակում, ինչպես նաեւ երկրների մակարդակում»:

Հարկ եղած իմանուցման բացակայությունը բնորոշ Է ամենաաղքատ երկրների համար: Այնտեղ Է բնակվում չպատվաստված երեխաների մեծ մասը: Ընդամենը 16 պետություններում բնակվում Է բոլոր չպատվաստված երեխաների գրեթե կեսը:

Այդ երկրների թվում են Աֆղանստանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը (ԿԴՀ), Եմենը, Նիգերիան, Սիրիան, Սուդանը, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Չադը եւ Հարավային Սուդանը:

Անցյալ արի աշխարհում արձանագրվել Է կարմրւկի գրեթե 350 հազար դեպք, ինչն ավելի քան կրկնապատիկ բարձր Է 2017 թվականի ցուցանիշներից: 2018 թվականի արդունքներով աշխարհում կարմրուկով հիվանդացությամբ առաջին տեղն զբաղեցնում Է Ուկրաինան: Այնուհետեւ գալիս են ԿԴՀ-ն, Մադագասկարը, Լիբերիան, Սոմալին, Սերբիան, Վրաստանը, Ալբանիան, Եմենը եւ Ռումինիան:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները