Զախարովայի կարծիքով` Վրաստանը կորցրել է ինքն իրեն

12:55   17 Հուլիս 2019    410

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Комсомольская правда» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ վրացական հանրությունը պետք է երկրում հակառուսական ելույթների ֆոնին համախմբվի և պետական ու հանրային մակարդակով ստեղծված իրավիճակի շուրջ «ազնիվ զրույց» սկսի:

Խոսելով այն կշտամբանքների մասին, թե «իրենք կորցրել են Վրաստանը», Զախարովան ասել է. «Հավանաբար, եթե հունիս-հուլիս ամիսների դեպքերը չլինեին, հնարավոր է՝ ես այդ հարցերի համար պատմական օրինակներ, փաստարկներ բերեի… Սակայն այս իրադարձություններից հետո ուզում եմ ասել` չե՞ք կարծում, որ Վրաստանն ինքն իրեն է կորցրել»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զախարովա  


Վերնագիրի այլ պիտակները