ԱՄՆ-ում ձերբակալել են Պերուի՝ կոռուպցիայի համար մեղադրվող նախկին նախագահին

14:53   17 Հուլիս 2019    254

ԱՄՆ-ում իրավապահ մարմինները ձերբակալել են Պերուի նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդոյին, հաղորդում է Hayatsk.info-ն՝ Պերուի գլխավոր դատախազությանը հղումով:

Ձերբակալության պատճառն արտահանձնման մասին դիմումն է եղել, որն ուղարկվել էր դեռևս անցած տարվա մարտին:

Տոլեդոն մեղադրվում է բրազիլական Odebrecht շինարարական ընկերությունից 20 մլն դոլարի չափով կաշառք վերցնելու համար: Նա հերքել էր իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր դեմ հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Պերու  


Վերնագիրի այլ պիտակները