Ս. Արաբիայում խանութներին ու ռեստորաններին թույլատրվել է աշխատել աղոթքի ժամերին

15:07   17 Հուլիս 2019    362

Սաուդյան Արաբիայում չեղարկվում է պրակտիկան, որի դեպքում բիզնեսները պարտավորվում էին օրվա մեջ մի քանի անգամ՝ աղոթքի ժամերին, դադարեցնել աշխատանքը, հաղորդում է Bloomberg-ը:

Կառավարության նոր հրամանի համաձայն՝ խանութներին ու ռեստորաններին թույլատրվել է որոշակի գումար վճարելու դիմաց աշխատել ամբողջ օրը, իսկ գումարի չափը կսահմանվի Քաղաքապետարանների և գյուղական բնակավայրերի հարցերով նախարարության կողմից:

Միևնույն ժամանակ նախարարությունը կարող է այնպիսի հաստատությունների ցուցակ կազմել, որոնց, ամեն պարագայում, չի թույլատրվի աշխատել 24-ժամյա ռեժիմով:

Նախկինում Սաուդյան Արաբիայում խանութներն աշխատում էին միայն շաբաթից հինգշաբթի՝ 9:00-ից 13:00-ն և 16:30-ից 20:00-ն: Բոլոր հաստատություններում հանգստյան օրն ուրբաթն է, երբ երկրի բնակիչները սրբավայրեր են հաճախում և աղոթում մզկիթներում:

Նշենք, որ նախորդ 2 տարվա ընթացքում արաբական երկրում կանանց թույլատրվել է մեքենա վարել, ինչպես նաև թույլատրվել են կինոթատրոնների բացումն ու համերգները, որոնց կարող են ներկա լինել թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները