Տոկիոյում 2020թ. Օլիմպիական խաղերի ժամանակ տրանսպորտային քաոսից խուսափելու համար 600 000 մարդ տնից կաշխատի

15:29   17 Հուլիս 2019    253

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հաջորդ տարի Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ տրանսպորտային քաոսից խուսափելուն ուղղված փորձնական սխեմայի շրջանակում ավելի քան 600 000 մարդ տնից կաշխատի, հաղորդում է CNN-ը:

Տոկիոյում և հարակից բնակավայրերում օրական ավելի քան 20 մլն մարդ օգտվում է հասարակական տրանսպորտից, այն աշխարհի ամենախիտ բնակեցված տարածքներից է: Իշխանությունները մտավախություն ունեն, որ 2020թ.-ի Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ ավելի քան 600 000 այցելուների ժամանումը քաոսի կվերածի քաղաքի տրանսպորտի՝ արդեն իսկ ծանրաբեռնված համակարգը:

Այժմ Ճապոնիայի կառավարությունը սխեմա է մշակում այդ ամենից խուսափելու համար: Ակնկալվում է, որ սխեմայի փորձարկումներին 3000 ընկերությունների ավելի քան 600 000 աշխատող կմասնակցի, ինչը հավասար կլինի քաղաք ժամանած այցելուների թվին:

Հաղորդվում է, որ սխեման շատ ավելի փոքր մասշտաբներով փորձարկվել է 2017թ.-ին: Մտավախություն կա, որ սպորտային իրադարձության ժամանակ ակնկալվող հյուրերի թիվը կարող է աճել: Այս առնչությամբ տրանսպորտի գերբռնման խնդիրն ուսումնասիրած մասնագետներից մեկը հայտնել է, որ քաղաքի գնացքները կարող են պիկ ժամերին մինչև 200% գերբեռնվածությամբ աշխատել, սական 300% գերբեռնվածության դեպքում մետրոյի համակարգը շարքից դուրս կգա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տոկիո  


Վերնագիրի այլ պիտակները