Սուդանի Զինվորական խորհուրդը եւ ընդդիմությունը քաղաքական համաձայնագիր են ստորագրել

15:37   17 Հուլիս 2019    461

Սուդանի անցումային Զինվորական խորհուրդը եւ հիմնական ընդդիմադիր ուժը՝ «Հանուն ազատության եւ փոփոխությունների» դաշինքը, հուլիսի 17-ի առավոտյան ստորագրել են քաղաքական համաձայնագիր:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել Է "Al Arabiya" հեռուստաալիքը: Փաստաթուղթն ստորագրվել Է Խարտումում աֆրիկացի միջնորդների ներկայությամբ:

Հեռուստաալիքի տեղեկավտությամբ՝ Զինվորական խորհրդի ղեկավարի տեղակալ Մուհամեդ Համդան Դագալոն (Համիդին) հայարարել Է, որ համաձայնագրի հաստատումը պատմական պահ Է եւ ուղի Է բացում համագործակցության նոր դարաշրջանի համար: Մամուլի ասուլիսում նաեւ հայտարարվել Է, որ Սահմանադրության վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը հետաձգվել Է մինչեւ հուլիսի 19-ը:

Հուլիսի 17-ին ավելի վաղ Sky News Arabia հեռուստաալիքը տեղեկացրել Է, որ Զինվորական խորհուրդը եւ ընդդիմադիր դաշինքը համաձայնության են եկել երկրի իրադրության կարգավորման եւ անցումային շրջանի հիմնական փուլերի շուրջը: Համաձայնությունները ներառում են կետեր, որոնք վերաբերում են անցումային շրջանին, բայց չեն արծարծում Սահմանադրական հռչակագիրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սուդան  


Վերնագիրի այլ պիտակները