Նավթի համաշխարհային գները նվազել են

15:43   17 Հուլիս 2019    512

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են:

Brent ապրանքանիշի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 1,79 դոլարով՝ մինչև 64.4 դոլար՝ մեկ բարելի դիմաց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

WTI տեսակի նավթի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1.96 դոլարով՝ մինչև 57.62 դոլար մեկ բարելի դիմաց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավթի  


Վերնագիրի այլ պիտակները