Պոմպեոն ասել է, որ ՌԴ-ի պատճառով աճում է սիրիացի փախստականների թիվը, Լավրովն արձագանքել է

15:50   17 Հուլիս 2019    347

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքերը, թե Ռուսաստանի մեղքով Սիրիայում աճում է փախստականների թիվը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա ասել է, որ իրականում հակառակն է կատարվում. ՌԴ-ի տվյալներով` վերջին մեկ տարվա ընթացքում արտասահմանից Սիրիա է վերադարձել 310 հազար փախստական, որոնցից 100 հազարը` Լիբանանից, 210 հազարը` Հորդանանից:

«Եվ այդ գործընթացը շարունակվում է ամեն օր»,- նշել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին` գոյություն չունեցող փաստեր հորինելու փոխարեն կենտրոնանալ այն խնդիրներ վրա, որոնք առաջանում են Սիրիայում ամերիկյան ներկայության հետևանքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները