Դուբայի կառավարիչը, որի կինը փախել է նրանից, 70-ամյակը նշել է երեխաների ու թոռների շրջապատում

16:15   17 Հուլիս 2019    258

Դուբայի կառավարիչը հուլիսի 15-ին իր ծննդյան 70-ամյակը նշել է երեխաների և թոռների շրջապատում, հաղորդում է woman.ru-ն:

Աղբյուրը գրում է, որ մամուլում չեն դադարում Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի և նրա կնոջ՝ արքայադուստր Հայայի խրթին հարաբերությունների մասին քննարկումները, և թվում է, թե կինն այլևս չի պատրաստվում ետ վերադառնալ ամուսնու մոտ:

Դուբայի արքայադուստրը բաց է թողել երբեմնի սիրելի տղամարդու հոբելյանին նվիրված տոնակատարությունը, որտեղ հավաքված է եղել նրա ընտանիքի մեծ մասը:

Դուբայի թագաժառանգ արքայազն Համդան իբն Մոհամեդ ալ Մաքթումը տեսանյութ է հրապարակել, որտեղ շեյխը ջերմորեն ողջունում է այլ կանանցից իր երեխաներին և թոռներին, այնուհետև նստում է որդու կողքին՝ քնքշորեն համբուրելով թոռան ձեռքը:

Գահաժառանգ արքայազնի հետևորդները ողջունել են նրան՝ տնային պայմաններում բարձրաստիճան անձանց հետևելու հնարավորություն ընձեռելու համար:

Աղբյուրը հավելում է, որ սա, գուցե, իրենց բարի համբավը վերականգնելու փորձ է, որին վերջին իրադարձությունները մեծ վնաս էին հասցրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դուբայ  


Վերնագիրի այլ պիտակները