Գերմանիայի կառավարությունն ընդունել Է օրինագիծ կարմրուկի դեմ պարտադիր պատվաստման մասին

16:26   17 Հուլիս 2019    346

Գերմանիայի կառավարությունը հուլիսի 17-ին կայացած նիստում ընդունել Է օրինագիծ կարմրուկի դեմ պարտադիր պատվաստման մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է նախարարների կաբինետի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

2020 թվականի մարտից ծնողներն իրենց երեխաների մանկապարտեզ կամ դպրոց ընդունվելուց առաջ պետք Է ներկայացնեն այն բանի հաստատումը, որ երեխան պատվաստված Է կարմրուկի դեմ:

Պարտադիր պատվաստում կսահմանվի նաեւ դայակների, մանկապարտեզների, դպրոցների անձնակազմի, բժշկական եւ այլ հասարակական հիմնարկությունների, այդ թվում փախստականների կենտրոնների աշխատակիցների համար: Խախտողներին սպառնում Է տուգանք մինչեւ 2,5 հազար եվրո: Երեխաներին, որոնք պատվաստված չեն լինի, պարզապես չեն ընդունի մանկարպարտեզ:

Այն երեխաների ծնողները, որոնք օրենքն ուժի մեջ մտնելու պահին արդեն ընդունվել են մանկապարտեզներ, դպրոցներ, ինչպես նաեւ վերոհիշյալ հիմնարկություններ արդեն աշխատանքի ընդունված չափահասները պետք Է պատվաստման մասին համապատասխան հաստատումը ներկայացնեն ամենաուշը մինչեւ 2021 թվականի հուլիսի 31-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները