Հայտնի է ուռուցքային հիվանդությունների 90%-ի պատճառը

16:37   17 Հուլիս 2019    219

Ուռուցքային հիվանդությունների 90%-ի ի հայտ գալու պատճառը ծխելն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Ռոսպոտրեբնադզորի» հետազոտությանը:

Բացի քաղցկեղից, ծխելը մեծացնում է քրոնիկ բրոնխիտի, էմֆիզեմայի (թոքերի լայնացում), սրտի իշեմիկ հիվանդության, իմպոտենցիայի զարգացման վտանգը:

Միևնույն ժամանակ, մարդիկ, որոնք սկսել են ծխել 15 տարեկանից, հինգ անգամ ավելի հաճախ են քաղցկեղով հիվանդանում, քան 25 տարեկանից հետո ծխախոտ օգտագործողները: Բացի այդ, ծխողի կյանքի տևողությունը կրճատվում է 20-25 տարով:

Այնուամենայնիվ, նրանք, ովքեր 30-35 տարեկանից դադարում են ծխել, չծխողներին հավասար կյանքի տևողություն ունեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները