Ս. Արաբիայում խանութներին թույլատրել են աշխատել աղոթքների ժամանակ

18:21   17 Հուլիս 2019    122

Սաուդյան Արաբիան չեղարկում է պրակտիկան, որի պարագայում բիզնեսը օրական մի քանի անգամ՝ աղոթքների ժամանակ, ստիպված էր թողնել աշխատանքը, հաղորդում է Bloomberg-ը։

Կառավարության կարգադրության համաձայն՝ որոշակի վճարի դիմաց խանութներին և ռեստորաններին թույլ կտան շուրջօրյա աշխատել։ Դրա չափը կորոշի քաղաքապետարանների և գյուղական տեղանքների հարցերով նախարարությունը։

Նախարարությունը նաև կորոշի այն հաստատությունների ցուցակը, որոնց շուրջօրյա աշխատել չեն թույլատրի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները