Անհանստացած են «Ֆեյսբուքի» ստեղծելիք կրիպտոարժույթով

19:57   17 Հուլիս 2019    181

ԱՄՆ իշխանությունները լրջորեն անհանգստացած են «Ֆեյսբուքի» կողմից սեփական կրիպտոարժույթը ստեղծելու մտադրությունից, որը արդեն շրջանառության մեջ է դրվելու 2020 թվականին։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսերի նախարար Սթիվեն Մնուչինը։ Ինչպես հայտնում է CNN-ը, Սպիտակ տանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարար Մնուչինը մասնավորապես ասել է․ «Ֆինանսների նախարարությունը արտահայտում է լի լրջագույն անհանստությունը կապված այն բանի հետ, որ «Լիբրան» կարող է օգտագործվել այնպիսի անձանց կողմից, որոնք զբաղվում են փողերի լվացմամբ, ահաբեկչության ֆինանսավորմամբ։

Դա իրապես ազգային անվտանգության խնդիր է եւ մենք թույլ չենք տա, որպեսզի թվային ծառայություն մատակարարողները թաքնվել ստվերում»։ Մնուչինը մանրամասնել է, որ ամերիկյան իշխանությունները պահանջելու են, որպեսզի այն կազմակերպությունները, որոնք գործարքներ են կատարում «Բիթքոյն» կամ «Լիբրա» թվային արժույթներով, կամ այլ ցանկացած թվային արժույթով, պահպանեն ամենաբարձր ստանդարտները։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ֆեյսբուք  


Վերնագիրի այլ պիտակները