Ավստրալիայում դեռահասները ճամփորդելու նպատակով մեքենա են առևանգել և 930 կմ ճանապարհ անցել

17:45   17 Հուլիս 2019    226

Ավստրալիայի Ռոքհեմփթոն քաղաքում 4 երեխաներ ճամփորդության մեկնելու համար մեքենա են առևանգել:

Ոստիկանները նրանց կանգնեցրել են տնից 930 կմ հեռավորության վրա, հաղորդում է Travel and Leisure հարթակը:

Երբ ոստիկանությունը հայտնաբերել է երեխաներին, նրանք կողպել են մեքենայի դռները և հրաժարվել դուրս գալ: Իրավապահ մարմինները ստիպված են եղել մահակի միջոցով կոտրել ապակիները: Մեքենայում 10-14 տարեկան 3 տղա և 1 աղջիկ է եղել:

Պարզվել է, որ նրանք բենզալցակայանում կանգնել են մեքենան լցավորելու և առանց վճարելու հեռացել են, բացի այդ՝ աշխատակիցը նկատել է, որ վարորդը չափազանց ցածրահասակ է եղել, և որոշել է ոստիկանություն զանգահարել:

Այս ամենին զուգահեռ երեխաներից մեկի ծնողները տանը երկտող են գտել, որում նա տեղեկացրել է, որ մտադիր է մեքենա, կանխիկ գումար ու կարթաձողեր վերցնել: Երեխաներին բերման են ենթարկել, բայց չեն ձերբակալել:

Քուիսնլենդ նահանգի օրենքով, որտեղ տեղի է ունեցել դեպքը, արգելվում է առանց վարորդական իրավունքի մեքենա վարել, իսկ այն կարելի է ձեռք բերել 17 տարեկանից սկսած:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները