14 մարդ է զոհվել շենքի փլուզման հետեւանքով

17:54   17 Հուլիս 2019    336

Հնդկաստանի Մումբայ քաղաքում տեղի ունեցած շենքի փլուզման հետեւանքով զոհվել է 14 մարդ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է NDTV-ն, հավելելով, որ շենքն արդեն 100 տարեկան էր։

Ըստ հաղորդման, երկու երեխայի հնարավոր է եղել փրկել։ Դեպքը տեղի է ունեցել Դոնգրի թաղամասում, որտեղ հիմնականում հնամենի խարխուլ տներ են։ Փլուզման պատճառը եղել են մուսսոնային տեղատարափ անձրեւները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները