ԱՄՆ-ն պատրաստ է բանակցություններ սկսել Իրանի հետ. պետքարտուղար

22:35   17 Հուլիս 2019    186

ԱՄՆ-ն պատրաստ է բանակցություններ վարել Իրանի հետ առանց նախապայմանների: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Վերջինիս խոսքով՝ Իրանի գերագույն ղեկավարությունը՝ այաթոլլա Ալի Խամենեի գլխավորությամբ, պետք է որոշում կայացնի բանակցություններ սկսելու մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նա (Խամենեին) պետք է որոշում կայացնի, որ Իրանը պետք է նորմալ երկիր դառնա և միանա ազգերի համագործակցությանը՝ շարունակ մեկուսացման եթարկվելու, աքսորյալ երկիր և ահաբեկչության խոշորագույն հովանավոր լինելու, ողջ աշխարհին միջուկային զենքով և հրթիռներով սպառնալու փոխարեն»,- ասել է Պոմպեոն` ամերիկյան ռադիոկայանին տված հարցազրույցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները