Կարգավորիչները պետք է գանահատեն Facebook Inc.-ի Libra կրիպտոարժույթի ռիսկերը. ԱՄՀ

09:02   18 Հուլիս 2019    256

Facebook Inc.-ի Libra կրիպտոարժույթը կարող է մեծացնել ֆինանսական հասանելիությունը, սակայն նաեւ անհանգստություն է առաջացնում՝ կապված սպառողների պաշտպանության, տվյալների գաղտնիության եւ «ետնաբեմային դոլարիզացիայի» հետ:

Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գլխավոր տնտեսագետ Գիտա Գոպինատխը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ ԱՄՀ-ը նշում է Facebook-ի ծրագրերի առնչությամբ ռիսկերն ու մտավախությունները:

«Աշխարհում կարգավորիչ մարմինների համար կարեւոր է հատուկ ուշադրություն հատկացնել այդ իրադարձություններին եւ հետեւել, որպեսզի դրանք ճիշտ քայլեր ձեռնարկեն»,- ասել է նա:

ԱՄՆ-ում եւ այլ երկրներում քաղաքական գործիչներն ու ֆինանսական դիտորդները մտավախություն ունեն, որ սոցցանցի 2,38 մլրդ օգտատերերի շրջանում թվային արժույթի լայն տարածումը կարող է կործանել ֆինանսական համակարգը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները