ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփի իմփիչմենթն սկսելու բանաձեւը

09:53   18 Հուլիս 2019    179

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մերժել է նախագահ Դոնալդ Թրամփի հանդեպ իմփիչմենթ սկսելու բանաձեւը։

Նախագահին իշխանությունից հեռացնելու նախաձեռնությունը կիսել են Կոնգրեսի ստորին պալատն այժմ վերահսկող Դեմոկրատական կուսակցության ոչ բոլոր անդամները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բանաձեւն առաջարկած դեմոկրատ Ալ Գրինը որոշել է բանաձեւը ներկայացնել պալատի քննարկմանը՝ Թրամփի հասցեին աճող քննադատության հետ կապված։ Երեկ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձեւ, որը դատապարտում է նախագահի արտահայտությունները չորս դեմոկրատ կոնգրեսականների մասին, որոնք նրանց կուսակիցներն անվանել են ռասիստական։

Իմփիչմենթի բանաձեւին աջակցել է միայն 95 օրենսդիր։ Նախաձեռնությունը մերժել է 332 կոնգրեսական։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները