ՌԴ-ում մտադիր են չեղարկել վրացիների համար մուտքի արտոնագրերը

10:18   18 Հուլիս 2019    221

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինն ասել է, որ Ռուսաստանը նախկինի պես մտադիր է Վրաստանի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նշել է, որ Թբիլիսիի հետ հարաբերությունների սրումը Մոսկվայի համար դրանից հրաժարվելու պատճառ չէ։

Կարասինն ասել է, որ մուտքի արտոնագրերի չեղարկման համար վրացական կողմից ևս քայլեր են անհրաժեշտ։

Նա ընդգծել է, որ Մոսկվան ջանքեր չի խնայում կապերը հարթելու համար և Թբիլիսիին խորհուրդ տվել նույն բանն անել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները