Բորիս Ջոնսոնը ռեկորդային գումար է հավաքել՝ վարչապետի պաշտոնի համար պայքարելու նպատակով

10:46   18 Հուլիս 2019    237

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնը ռեկորդային 702 հազար ֆունտ է հավաքել՝ երկրի վարչապետի պաշտոնի համար պայքարելու նպատակով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հստակեցվում է, որ այդ գումարի կեսից ավելին քաղաքական գործչին նվիրաբերել են ֆինանսիստները և գործարարները, որոնք աջակցել են Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու արշավին։ Միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում Ջոնսոնին 200 հազար ֆունտ են փոխանցել։

702 հազար ֆունտը ռեկորդային գումար է երկրի պատմության մեջ, քանի որ գերազանցում է նախկին ԱԳ նախարար Դևիդ Մելիբենդի հավաքած 602 հազարը, երբ 2010-ին հավակնել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոնին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բորիս-Ջոնսոն  


Վերնագիրի այլ պիտակները