«Դա ցինիկ սուտ է». Թերեզա Մեյ

10:57   18 Հուլիս 2019    249

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հեռացող Թերեզա Մեյը հակադարձել է հնացած լիբերալ գաղափարի մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա խոսել է Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ, որը հուլիսի 17-ին հրապարակվել է բրիտանական կառավարության կայքում:

Իր ելույթի ժամանակ Թերեզա Մեյը հիշեցրել է G20-ի գագաթնաժողովից առաջ Պուտինի լիբերալ գաղափարի հնացած լինելու վերաբերյալ արտահայտությունը:

«Դա ցինիկ սուտ է։ Համեմատելով լիբերալ ժողովրդավարությունների` ինչպիսիք են Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, կյանքի որակն ու տնտեսական հաջողությունները Ռուսաստանի հետ՝ որևէ մեկը չի եզրակացնի, որ մեր համակարգը հնացած է»,-հայտարարել է նա:

Մեյի խոսքով՝ լիբերալ արժեքները պահպանելու համար պոպուլիստական խոստումներ տալու փոխարեն անհրաժեշտ է անդրադառնալ մարդկանց խնդիրներին և դրանց լուծում տալ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Թերեզա-Մեյ  


Վերնագիրի այլ պիտակները