Եվրակոմիսարն առաջարկել Է «միասնական ճակատով» հանդես գալ ԵՄ փախստականների ժամանման խնդրի շուրջ

11:56   18 Հուլիս 2019    226

Եվրամիության (ԵՄ) երկրները պետք Է ավելի ծանրակշիռ մոտեցում մշակեն Միջերկրական ծովով Եվրոպա ժամանող միգրանտների հիմանխնդրի լուծման նկատմամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողներին հայտարարել Է միգրացիայի, ներքին գործերի եւ քաղաքացիության եվրակոմիսար Դիմիտրիս Ավրամոպուլոսը Եվրամիության երկրների ներքին գործերի նախարարությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումն սկսվելուց առաջ, որը հուլիսի 18-ին բացվում Է Հելսինկիում:

«Ես ԵՄ-ի անունից բոլոր երկրներին կոչ կանեմ հանդես բերելու ավելի մեծ համերաշխություն: Մենք չենք կարող դեպքից դեպք լուծել այդ հարցերը, մեզ ավելի երկարաժամկետ լուծումներ են անհրաժեշտ»,- ընդգծել Է նա:

Նրա խոսքով՝ նպատակն այն չԷ, որ «երկրներին հարկադրենք համերաշխության, այլ համզենք նրանց» հանդես գալ միասնական ճակատով ԵՄ փախստականների ժամանման հիմնախնդրի շուրջը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրակոմիսար  


Վերնագիրի այլ պիտակները