ՆԱՏՕ-ի անդամ ոչ մի երկիր չի բարձրացրել Ս-400-ների պատճառով Թուրքիային դաշինքից հանելու հարցը. Ստոլտենբերգ

12:37   18 Հուլիս 2019    315

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ ոչ մի երկիր չի բարձրացրել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով Թուրքիային դաշինքից բացառելու հարցը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր անդամ է, և դաշնակիցներից ոչ մեկը երբեք չի բարձրացրել այս հարցը, որովհետև բոլորս գիտենք, որ կախված ենք մեկս մյուսից»,- ասել է նա անվտանգության հարցերով ասպենյան համաժողովում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հավելել է, որ Թուրքիայի ձեռք բերած Ս-400-ները չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգին, որովհետև անհամատեղելի են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները