Հայերը կրակել են ադրբեջանցի սահմանապահների վրա. կա վիրավոր

12:45   18 Հուլիս 2019    1090

Հուլիսի 18-ին ժամը 00:20-ին Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը և Նոյեմբերյանի շրջանի Զորական գյուղի ուղղությունից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել են Գազախի շրջանի Շըխլը գյուղի մոտ տեղակայված ադրբեջանական սահմանապահ կետը:

Ինչպես Hayatsk.info-ին տեղեկացրել են Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունից՝ պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է:

Միջադեպի ժամանակ վիրավորվել է սահմանապահ զորքերի զինվոր Ջեյհուն Բայրամովը, ով գնդակոծության ժամանակ մարտական հերթափոխություն է իրականցրել: Նրան անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել և կյանքին վտանգ չի սպառնում:

Միջադեպի վայր է ժամանել պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիևը: Նա հանդիպել է անձնակազմի հետ և հանձնարարել ուժեղացնել ծառայողական-մարտական գործունեությունը:






Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները