Կիոտոյի անիմեի ստուդիայում հրկիզման զոհերի թիվը հասել Է 23-ի. NHK

14:17   18 Հուլիս 2019    257

Փրկարարները եւս 10 մարդու մարմին են հայտնաբերել Ճապոնիայի Կիոտո քաղաքի անիմեի արտադրության ստուդիայի շենքը զննելիս, որտեղ սաստիկ հրդեհ Է տեղի ունեցել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հուլիսի 18-ին այդ մասին հաղորդել Է NHK հեռուստաալիքը:

Ավելի վաղ հաջողվել Է հանել 12 զոհվածների մարմիններ: Եվս 36-ը տուժել Է, նրանցից մեկը մահացել Է հիվանդանոցում: Այսպիսով, հրդեհի զոհերի ընդհանուր թիվը հասել Է 23-ի: Ընդամենը շենքում բռնկման պահին գտնվել Է շուրջ 70 մարդ, նրանցից մի քանիսի գտնվելու վայրի մասին առայժմ ոչինչ հայտնի չԷ:

Ստացված տեղեկատվությամբ՝ հրդեհը տեղի Է ունեցել դիտավորյալ հրկիզման պատճառով: Պատահարի վայրում ոստիկանությունը ձերբակալել Է 41-ամյա տղամարդու, որը, ենթադրաբար, բենզին կամ կերոսին Է լցրել ստուդիայի ներսում եւ հրկիզել այն: Տղամարդն այժմ այրվածքներով գտնվում Է հիվանդանոցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները