Կհանդիպեն Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի կապի ոլորտի ղեկավարները

14:25   18 Հուլիս 2019    411

Այսօր Իրանի մայրաքաղաք Թեհրանում կհանդիպեն Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի կապի ոլորտի պատասխանատուները քննարկելու համար տնտեսական գործակցության ընդլայնման հնարավորությունները։

Այս մասին հայտնում է Hayatsk.info-ն, լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրանական կողմի ներկայացուցիչ Համիդ Ֆաթահիի սոցկայքային գրառումը։

Իրանի Կապի եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարար Մուհամմեդ Ձավադ Ազերի Ջահրոմին էլ հայտարարել է, որ հանդիպման անցկացումը այժմ՝ «İran Al-kamp2019» առաջատար տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսի նախաշեմին, չափազանց կարեւոր ուղերձ է պարունակում իր մեջ։ Սա արդեն այս ֆորմատով երրորդ հանդիպումն է լինելու։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները