Լիմայում բախումներ են տեղի ունեցել բուժաշխատողների և ոստիկանների միջև

14:42   18 Հուլիս 2019    235

Պերուի մայրաքաղաք Լիմայում բուժաշխատողները դուրս են եկել բողոքի ցույցի:

Նրանք բողոքում են ցածր աշխատավարձերից և բժշկական ոլորտին հատկացված փոքր գումարներից: Իրենց բողոքն արտահայտելու համար ցուցարարները հավաքվել են Առողջապահության նախարարության դիմաց:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է Russia Today-ը:

Ի նշան բողոքի՝ բուժաշխատողները հայտարարել են 48-ժամյա համազգային գործադուլ:

Բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ: Վերջիններս բողոքի ակցիաները ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ և մահակներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիմա  


Վերնագիրի այլ պիտակները