Մեքսիկայում ֆուտբոլիստ է սպանվել

15:19   18 Հուլիս 2019    254

Ինչպես փոխանցում է ESPN-ն, սպանվել է մեքսիկական «Դորադոս Դե Սինալոա» ակումբի երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Ֆրանցիսկո Գաստելումը։

Ֆուտբոլիստը 20 տարեկան էր։ Թիմի մարզումից հետո մտել է մարզաբազայի մոտակա ռեստորաններից մեկը, որտեղ 4 հոգով հարձակում են գործել նրա վրա և դանակով հարվածներ հասցրել։

Երիտասարդ ֆուտբոլիստին փորձել են տեղափոխել հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները