Եվրախորհրդարանը սոսկալի Է որակել ԱՄՆ-ում միգրանտներին պահելու պայմանները

15:35   18 Հուլիս 2019    243

Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ի տարածքի հատուկ կենտրոններում անօրինական միգրանտներին պահելու պայմանների պատճառով, ինչպես նաեւ ափսոսանք ամերիկա-մեքսիկական սահմանին բռնված միգրանտների ընտանիքները բաժանելու կանոնավոր պրակտիկայի առիթով:

Համապատասխան բանաձեւն ընդունվել Է հուլիսի 18-ին Ստրասբուրգում ԵԽ-ի լիագումար նիստում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դրա օգտին քվեարկել Է 330 պատգամավոր, դեմ՝ 252-ը, ձեռնպահ Է մնացել 55-ը:

«(ԵԽ-ն) անհանգստացած Է այն սոսկալի պայմաններից, որոնցում գտնվում են միգրանտները եւ ապաստան հայցողներն, առանձնապես երեխաները, ԱՄՆ-ի միգրացիոն կենտրոններում, մասնավորապես, անբավարար բժշկական օգնության, նորմալ սանիտարական պայմանների եւ կերակրի բացակայության պատճառով»,- ասված Է հայտարարության տեքստում:

Այդ առանչությամբ պատգամավորներն ափսոսանք են հայտնում վերջերս այդ կենտրոններից մեկում յոթ դեռահաս միգրանտների մահվան պատճառով եւ կոչ են անում ղեկավարվելու մարդու իրավունքների բնագավառում ԱՄՆ-ի միջազգային հանձնառություններով, ապահովելու բոլոր նրանց բազային պահանջմունքներն, ովքեր պահվում են այդ կենտրոններում: Նաեւ նրանք պնդում են, որ երեխաները միանան իրնեց ծնողներին կամ ուղեկցողներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները